Առողջապահության նախարարը հերքում է Մոսկվայում բնակարան ունենալը

© Sputnik / Asatur YesayantsЛевон Алтунян
Левон Алтунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վերաձևակերպեց 2 շաբաթ առաջվա իր հայտարարությունն ու հերքեց Մոսկվայում բնակարան ունենալը։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Լևոն Ալթունյանն ասաց, որ ինքն ավելի հարուստ է, քան բժիշկները և ավելի աղքատ, քան հարուստները։ Իսկ Մոսկվայում բնակարան ունենալու և այն վաճառելու հարցին ի պատասխան Լևոն Ալթունյանն ասաց, թե ինքն այնտեղ բնակարան չի ունեցել։

«Ես Մոսկվայում բնակարան չունեի, նման բան չեմ ասել, ասել եմ` Մոսկվայի ցանկացած բնակիչ, եթե բնակարան վաճառի, հարուստ կլինի, ես էլ, եթե Երևանում բնակարան վաճառեմ, հարուստ կլինեմ»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ լրատվամիջոցների այն հարցին, թե խոսակցություններ են պտտվում, որ առողջապահության նորանշանակ նախարարը միլիոնատեր է, Ալթունյանը դրական պատասխան տվեց։

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը պարզաբանեց` որտեղից են իր միլիոնները

«Մոսկվայի ցանկացած բնակիչ, եթե վաճառի իր բնակարանը, միլիոնատեր կդառնա, այդ թվում նաև ես»,-ասել էր նախարարը։

Այն հարցին էլ, թե ինչպես պետք է վերացվի համակարգի կաշառակերությունն ու կոռուպցիան, նախարարը քաղաքացիներին նախ հորդորեց նվերներ չանել։

«Որպեսզի բժիշկները չպահանջեն, պետք է աշխատավարձերը բարձրացնենք, արդյունավետությունը բարձրացնենք, քաղաքացիներին կրթենք, որ չպետք է բժիշկներին մոտենալ նման հարցերով»,-ասաց Ալթունյանը։

Նա նաև չթաքցրեց, որ իր բժշկական պրակտիկայում ստացել է նվեր` կոնյակի տեսքով, ու ընդունել է այն։ 

Լրահոս
0