Աթենքի կենտրոնում ռումբ է պայթել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական տվյալով` պայթյունի հետևանքով տուժածներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երեկ երեկոյան Աթենքում ռումբ է պայթել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ պայթյունը որոտացել է տեղի ժամանակով մոտավորապես 22։45-ին։

«Նախնական տվյալով` տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պայթյունից 25 րոպե առաջ մի տղամարդ է զանգել «Խմբագիրների թերթ»-ի գրասենյակ և հայտնել, որ պայթուցիկ մեխանիզմ է տեղադրել Հիպոկրատոս փողոցի գրախանութում, և կես ժամից ռումբ կպայթի։ Pronews.gr-ը հայտնում է, որ ռումբի հետևանքով ավերվել է «Էլեֆտերի սկեպսի» խանութը։

 

Լրահոս
0