Երեխային ապտակողը նրա մայրն էր

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 12-ին համացանցում և լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաև տեսանյութ։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութի երեխային ապտակած անձը 1984 թ. ծնված Ռ. Ս.-ն է՝ այդ երեխայի մայրը, որը հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևանի Բուսաբանական այգում, էքսկուրսիայի ժամանակ, ապտակել է անչափահաս դստերը՝ Երևանի թիվ 186 դպրոցի առաջին դասարանի աշակերտուհի Ս.Կ.-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ռ.Ս.-ն հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն։

 

Լրահոս
0