Ռուս–հայկական ֆորումը Երևանում հավաքեց երկու երկրների երիտասարդությանը

© Sputnik / Asatur YesayantsФлаги России и Армении
Флаги России и Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստան–Հայաստան «Ընդհանուր հայացք ապագային» երկրորդ երիտասարդական ֆորումը մեկնարկեց Երևանում Հինգերորդ ռուս–հայկական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Ավելի քան 200 ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ և հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ հավաքվել են Երևանում Ռուսաստան-Հայաստան «Ընդհանուր հայացք ապագային» երկրորդ երիտասարդական ֆորումի շրջանակում։

Ֆորումը երիտասարդներին հնարավորություն է տալիս մասնակից դառնալ հետաքրքիր քննարկումների, վարպետության դասերի և իրենց փորձը փոխանակել։ Բացի այդ` ռուս մասնակիցները կկարողանան ծանոթանալ Հայաստանի մայրաքաղաքին։

«Ֆորումի շրջանակում մենք ամփոփեցինք մրցույթի արդյունքները երկրների մարդասիրական և մշակութային համագործակցության ոլորտում։ «Լավագույն իրականացված նախագիծ» և «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթողներն արժանացան պատվոգրերի», — ասաց ֆորումի կազմկոմիտեի քարտուղարության ներկայացուցիչ Ելենա Ղահրամանյանը։

Փորձագետները պատմեցին երիտասարդներին ԵՏՄ երկրներում միասնական տեղեկատվական տարածք ձևավորելու հեռանկարների և արդյունքների, եվրասիական ինտեգրման մարդասիրական կողմերի, ինչպես նաև հետխորհրդային տարածքում երկրների տնտեսական ինտեգրման դերի մասին։

© Sputnik / Ani Liparityan«Ընդհանուր հայացք ապագային» երկրորդ երիտասարդական ֆորումի ժամանակ ելույթ ունեցավ Sputnik Արմենիա լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն
Второй молодёжный форум Россия-Армения Общий взгляд в будущее. Выступление руководителя информационного агентства и радио Sputnik Армения Дмитрия Писаренко - Sputnik Արմենիա
«Ընդհանուր հայացք ապագային» երկրորդ երիտասարդական ֆորումի ժամանակ ելույթ ունեցավ Sputnik Արմենիա լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն

Աշխատանքային քննարկումներից մեկի ընթացքում ելույթ ունեցավ Sputnik Արմենիա լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն, ով պատմեց իր գլխավորած նախագծի գործունեության մասին։

«Մեզ համար կարևոր է իմանալ, թե ինչով է ապրում այսօրվա երիտասարդությունն ու ինչ հետաքրքրություններ ունի։ Քանի որ այն մեր թիրախային լսարանի մի մասն է, մենք պետք է քայլենք ժամանակին համընթաց», — ասաց Պիսարենկոն։

Театр оперы и балета им. Спендиаряна. Город Ереван - Sputnik Արմենիա
Եվրասիական միջազգային առաջին ֆորումը կանցկացվի Երևանում հոկտեմբերին

Ֆորումի գաղափարն է միավորել և համախմբել երկու երկրների երիտասարդությանը, ինչպես նաև քննարկել եվրասիական ինտեգրման արժեքները։ Ֆորումի շրջանակում, որը կավարտվի հոկտեմբերի 14-ին, նախատեսված է անցկացնել թեմատիկ տարբեր քննարկումներ ԵՏՀ-ի ներկայացուցիչների, Ռուսաստանի և Հայաստանի պետական իշխանության մարմինների, հայտնի փորձագետների, հասարակական կարծիքի առաջնորդների հետ։

Ֆորումի կազմակերպիչն է Ռուսաստանի երիտասարդական հասարակական պալատը` Ռուսաստանի երիտասարդական միության, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության, Ռուս-հայկական երիտասարդական դաշինքի, ինչպես նաև Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության աջակցությամբ։

Լրահոս
0