Գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայումն ուժի մեջ է

© Sputnik / Арам Нерсесян Артем Асатрян
Артем Асатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, թե ինչ փուլում են գտնվում գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայումները։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Այսօր հանրապետությունում հաշվառված է 130 հազար սոցիալապես անապահով անձ։ Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր նվազումը պետք է վերաբերի հենց այդ խմբին։

«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք կունենանք կոնկրետացված մոտեցումներ, և կարծում եմ` կառավարությունն այդ հարցին անդրադարձ կանի։ Եթե հիշում եք, հանրապետության վարչապետը հանձնարարեց սոցիալապես անապահով շերտերի հետ կապված ունենալ մոտեցում, իսկ այսօր ՀՀ-ում գոյություն ունի անապահովության գնահատման համակարգ, որտեղ հաշվառվված է 130 հազար ընտանիք»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Կարեն Կարապետյանը կառավարության իր անդրանիկ նիստը սկսել էր հանձնարարականներով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նա հանձնարարել էր էլեկտրաէներգիայի և գազի սակագները վերանայելու ուսումնասիրություններ անցկացնել։

Լրահոս
0