00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի համաձայնագիրը

© Photo : press office of the MoD of RAМинистерство обороны Армении
Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարը ռուս գործընկերների հետ քնարկել է Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի և կանոնադրային մարմինների նիստերի օրակարգի հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հինգշաբթի ընդունել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին, ինչպես նաև ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի և կանոնադրային մարմինների նիստերի օրակարգի հարցերը: Առանձնակի ուշադրության են արժանացել ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանն ուղղված, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:

Президенты Армении и Таджикистана - Sputnik Արմենիա
Սարգսյան. Հայաստանում սպասում են Տաջիկստանի նախագահի պաշտոնական այցին

ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները:

Ալեքսանդր Ֆոմինը, մասնավորապես, նշել է ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու լայն հնարավորությունների և դրանք կյանքի կոչելու պատրաստականության մասին և այս առումով կարևորել է Հայաստանում սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» միջազգային ցուցահանդեսի անցկացումը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հերթին ընդգծել է վերջին տարիներին Հայաստանում կուտակված զգալի գիտակրթական ներուժի, տնտեսապես շահավետ նոր մշակումների մասին, որոնք ոչ միայն պաշտպանության ոլորտում օգտագործելու, այլև միջազգային շուկաներ դուրս գալու հեռանկարներ ունեն:

Կողմերը քննարկել են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները և գոհունակություն հայտնել դրանց կատարման ընթացքի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Դրոժովը ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորող Լրացուցիչ արձանագրություն:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի իրականացման կարգի մասին Համաձայնագիրը:

Լրահոս
0