Կենսաթոշակի ու երեխայի միանվագ նպաստի տրամադրման կարգը կհեշտացվի

© Sputnik / Arpi BeglaryanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց փոփոխություններ իրականացնել երեխայի միանվագ նպաստի և կենսաթոշակների հանձնման գործընթացում։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարչապետից հանձնարարականներ ստացավ։

«Հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին` անկախ շահառուի հաշվառման վայրից։ Վերլուծել կենսաթոշակ և նպաստ նշանակելու գործընթացները և առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ»,- հանձնարարեց վարչապետը։

Նա հատուկ կարևորեց նաև երեխայի միանվագ նպաստի տրամադրման կարգում փոփոխություններ մտցնելը։ Այսուհետև երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորություն պետք է ստեղծվի։

 

Լրահոս
0