Նազարբաևի դուստրը խոսել է հոր առողջության մասին

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент Казахстана Нурсултан Назарбаев
Президент Казахстана Нурсултан Назарбаев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը հայտնել է, որ հայրն իրեն համեմատաբար լավ է զգում:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երեքշաբթի Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նազարբաևը բուժում է ստանում, և այդ պատճառով երկրի նախագահի միջազգային առաջիկա այցերը (այդ թվում՝ Հայաստան ու Ադրբեջան) չեղյալ են հայտարարվել:

«Արդեն համեմատաբար ավելի լավ է»,- ասել է սենատոր, երկրի նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան` պատասխանելով նախագահի առողջական վիճակի և ինքնազգացողության մասին հարցին:

«Որոշակի փոփոխություններ են եղել, և մինչև ընթացիկ շաբաթվա վերջ նախագահը չի մասնակցի միջազգային միջոցառումներին: Երևանում ՀԱՊԿ շրջանակում նախատեսված նիստերին կմասնակցի Ղազախստանի Հանրապետության վարչապետը: Հետագայում նախագահի գործունեությունը կընթանա համաձայն աշխատանքային ժամանակացույցի»,- ավելի վաղ ասել էր Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ակորդի Այդոս Ուկիբայը:

Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պետք է Հայաստան ժամաներ հոկտեմբերի 13-ին:

Լրահոս
0