Ռուս զինծառայողի դանակահարության հանգամանքները պարզվում են

© Sputnik / Asatur Yesayants102-я российская военная база в Гюмри
102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս զինծառայող Ա. Ռուցկոյը մասնակցել է խնջույքի իր ծառայակից ընկերների հետ, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Գյումրու Բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայող Ալեքսանդր Ռուցկոյի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրեց կենտրոնի վիրաբուժական բաժնի բժիշկ Արման Սարգսյանը:

Թե որքան ժամանակ տուժածը կմնա բժշկական կենտրոնում, այս պահին դեռ վաղ է ասել, դա կապված է առողջական վիճակի դինամիկայից:

Կատարվում է նախաքննություն, ինչի պատճառով լրագրողների մուտքը հիվանդասենյակ և շփումը տուժածի հետ արգելված է:

Նշենք, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայող՝ 1992 թվականին ծնված Ալեքսանդր Ռուցկոյը բժշկական կենտրոն է տեղափոխվել առավոտյան ժամը 07.30-ի սահմաններում՝ «աջ թոքակողի ծակած-կտրած չթափանցող վերք, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածք» ախտորոշմամբ։

102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրիում ռուսական ռազմակայանի զինծառայող է դանակահարվել

Նախնական տեղեկություններով՝ նա դանակահարվել է վիճաբանության ժամանակ՝ Շիրակացի փողոցի և Մարմարաշենի խճուղու միջև ընկած հատվածում: Ըստ Քննչական կոմիտեի տվյալների` Ա. Ռուցկոյը 2016թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը մասնակցել է խնջույքի իր ծառայակից ընկերների հետ, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։ Քննարկվում է քննչական ենթակայության հարցը։

Նշենք նաև, որ ՌԴ Հարավային ռազմական օկրուգից հայտնել են, որ Ռուցկոյը երկու շաբաթ գտնվում էր հիմնական արձակուրդում` հետագայում զորացրվելու համար, քանի որ նրա ծառայության ժամկետն ավարտվել էր։

Լրահոս
0