Մոսկվա–Երևան ավտոբուսում գտնված երկու երեխա ծանր վիճակում է

© Sputnik / Юрий Лашов / Անցնել մեդիապահոցГлава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям
Глава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թիվը 27-է, որոնցից 4-ը երեխաներ են։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվա-Երևան ավտոբուսում գտնված երկու երեխա գտնվում է ծանր վիճակում։ Ինչպես հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ-ը, 27 մարդ տեղափոխվել է բուժհաստատություններ, նրանցից 4-ը 10-15 տարեկան երեխաներ են։

«Վլադիկավկազի մանկական հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել 4 երեխա։ Նրանցից երկուս ծանր վիճակում են։ Երկու մեծահասակների վիրահատում են շտապօգնության կլինիկական հիվանդանոցում»,- հայտնեց հանրապետության առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաևան։

Նրա խոսքով` տուժածներից մեկը գտնվում է աչքի հիվանդությունների կլինիկայում, շտապօգնության կլինիկական հիվանդանոցում գտնվում է հինգ մարդ` գանգուղեղային վնասվածքներով, հանրապետական կլինիկական հիվանդանոցում` 14 մարդ։

Վթարը տեղի է ունեցել Բեսլանի մոտ` ժամը 04:30-ին։ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին։ Ավտոբուսում 52 մարդ է եղել, գրեթե բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։

Լրահոս
0