00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյոկչյան. «Մենք պատրաստվում ենք ամեն խաղի և, իհարկե, հաղթանակի համար

© Sputnik / Asatur YesayantsТигран Гекчян в гостях у радио Sputnik Армения
Тигран Гекчян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ բասկետբոլը վերադարձավ Հայաստան: Երևանի «Ուրարտուն» իր առաջին հանդիպումներն անցկացրեց Ռուսաստանի Սուպերլիգայի շրջանակում: Ու թեև թիմն առաջին երկու խաղերում պարտություն կրեց, այնուհանդերձ այդ փաստը տխրելու պատճառ չդարձավ, քանի որ հայկական թիմն առաջին քայլերն է անում:

«Ուրարտուն» ավելի փորձառու թիմերի հետ հավասար պայքար մղեց, և նրա գործողություններից պարզ դարձավ, որ բասկետբոլիստներին միայն փորձն է պակասում: Մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոքչյանի հետ:

- «Ռյազանի» հետ խաղից առաջ մեր թիմի երեք խաղացողների թույլ չտվեցին մասնակցել հանդիպմանը: Պատճառը ո՞րն էր:

— Նախևառաջ ուզում եմ նշել, որ «Ուրարտու» թիմի վերստեղծումն արդեն մեծ ձեռքբերում է: Ինչ վերաբերում է խաղացողներին հանդիպման մասնակցությունից զրկելուն, ապա ասեմ, որ մենք դեռևս լրիվ չենք տիրապետում բոլոր կանոններին: Այստեղ և՛ մեր վրիպումը կար, և՛ մրցումների կազմակերպիչների, որոնք խաղից առաջ միայն մեզ տեղեկացրին այդ մասին: Կարող էին ավելի շուտ տեղյակ պահել: Ուղղակի մեր պահեստայինների նստարանն անմիջապես կրճատվեց ու խաղի ընթացքում էլ զգացնել տվեց: Արիզոնա Ռեյդը, Վիկտոր Ուսկովը մեզ շատ օգուտ կարող էին բերել:

-Իսկ մեր թիմի ցուցադրած խաղը Ձեզ գոհացրե՞ց:

Пресс-конференция представителей баскетбольного клуба Урарту - Sputnik Արմենիա
Գյոկչյան. իմ թիմն աշխատում է ձնագնդի էֆեկտով

— Ես դժգոհ եմ միայն խաղի արդյունքից: Պարտությունը երբեք գոհացուցիչ արդյունք չի կարող լինել: Բայց միևնույն ժամանակ ես հպարտ եմ իմ բասկետբոլիստներով: Նրանք շատ կարճ ժամանակահատվածում կարողացան դառնալ մարտական ու կուռ կոլեկտիվ: Երեք խաղացողների բացակայության պայմաններում մեր մարտավարությունն էլ փոխվեց և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում: Սակայն տղաները իրենց մեջ ուժ գտան ու հիանալի խաղ անցկացրին: Պարզապես խաղի վերջում արդեն հոգնածություն զգացվեց արդեն հայտնի պատճառներով:

-«Ուրարտուն» հոկտեմբերի 15-ին անցկացնելու է իր առաջին արտագնա հանդիպումը: Թիմը նախ մեկնելու է Վլադիվոստոկ, ապա` Սախալին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա խաղերից:

— Կրկին ասեմ, որ մենք փորձի պակաս ունենք: Բացի այդ էլ շատ ծանր ճամփորդություն է լինելու: Երեք ժամ օդանավով դեպի Մոսկվա, այնուհետև 9 ժամ` դեպի Վլադիվոստոկ: Փոխվում են ժամային գոտիները, կլիման, ճնշումը: Պարզ է, որ մեզ ծանր հանդիպումներ են սպասվում: Բայց միևնույն ժամանակ այս դժվարությունները հաղթահարելն ու խաղալը շատ լավ փորձ է մեզ համար: Ես վստահ եմ, որ մեր բասկետբոլիստներն ամեն ինչ կանեն լավ խաղ ցուցադրելու ու հաղթանակի հասնելու համար: Մենք դեռևս երկու խաղացողի պակաս ունենք: Մեկ խաղարկող և կենտրոնական հարձակվող, և դա իրեն զգացնել տալիս է: Բայց հաղթելու շանսեր առանց նրանց էլ կա հաստատ:

-Ամեն մրցաշարից առաջ յուրաքանչյուր թիմի մարզիչ առաջադրանք է դնում իր և խաղացողների առջև: Ձեր առաջադրանքը ինչպիսի՞ն է:

— Բնական է, որ մենք ուզում ենք առավելագույնս լավ խաղալ ամբողջ մրցաշարում: Բայց անցած խաղերը մոռանում ենք ու կենտրոնանում առաջիկա խաղի վրա: Այսպես խաղից խաղ մենք ուզում ենք կերտել մեր ընդհանուր արդյունքը: Յուրաքանչյուր խաղում մենք դուրս ենք գալիս խաղահրապարակ միայն հաղթելու համար: Առաջադրանքը սա է: Հիմա կենտրոնացած ենք Վլադիվոստոկի խաղացողների ու խաղի վրա:

-Իսկ առաջիկա խաղերին Արիզոնա Ռեյդն ու Վիկտոր Ուսկովը կարո՞ղ են մասնակցել:

— Արզոնանան հաստատ մասնակցելու է, իսկ Ուսկովի մասնակցությունը դեռ հարցականի տակ է: Հուսով եմ` կկարողանանք այդ խնդիրը լուծել:

- Կա՞ն բասկետբոլիստներ, որոնք կարող են առաջիկայում համալրել «Ուրարտուի» կազմը:

— Դրսից ոչ: Մենք ունենք բասկետբոլիստներ, որոնք դեռևս չեն հարմարվել մեր խաղային ձեռագրին, այս մրցումներին: Նրանք աստիճանաբար հունի մեջ կընկնեն ու հանդես կգան «Ուրարտուի» կազմում: Մենք շատ աշխատանք պիտի կատարենք մեր պահեստայինների նստարանը ամրապնդելու համար: Բասկետբոլիստը փոխարինման դուրս գալով պետք է կարողանա նպաստել թիմի արդյունքին:

-Ստացվում է, որ Ձեր համար մարզումներն ինչ-որ չափով ավելի կարևոր են, քան խաղերը:

— Այո իհարկե: Վիկտոր Ուսկովը, Միքայել Պողոսյանը, Վիկտոր Հովսեփյանը, Նիկիտա Զախարովը մեր ապագա լիարժեք խաղացողները կարող են դառնալ: Նրանք կարող են շատ բարձր մակարդակի բասկետբոլ ցուցադրել: Ու եթե այս չորս բասկետբոլիստները գտնեն իրենց խաղն ու ունենան համապատասխան մարզավիճակ, ապա մեր թիմը շատ ավելի կուժեղանա:

-Երևանյան երկու հանդիպումների ընթացքում երկրպագուները բուռն աջակցում էին «Ուրարտուին»: Դուք զգու՞մ էիք այդ աջակցությունը:

— Իհարկե զգում էի: Ասեմ ավելին` ես շատ զարմացած եմ, որ նույնիսկ պարտություններից հետո երկրպագուները ոտքի կանգնած ծափահարում էին մեր տղաներին: Պարտություններից հետո նման բան ես եզակի դեպքերում եմ տեսել: Շատ շնորհակալ եմ, որ թիմը Երևանում իրեն զգում է իրոք սեփական հարկի տակ: Մենք էլ ամեն ինչ կանենք, որ առաջիկայում մեր երկրպագուն ծափահարի մեր հաղթանակների համար:

Լրահոս
0