Լավրով. ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահությունն արդյունավետ է եղել

© Sputnik / Асатур ЕсаянцСергей Лавров
Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ նստաշրջանից առաջ ՌԴ արտգործնախարարը պատասխանեց այն հարցին, թե ինչպես է գնահատում ՀԱՊԿ–ում հայկական նախագահության շրջանը, նա ասաց` գերազանց։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդյունավետ անվանեց Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում։

«ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունն արդյունավետ է եղել, և այստեղ ընթացող նստաշրջանը շատ հագեցած է կոնկրետ որոշումների առումով»,- ասաց Լավրովը։

Նա առանձնացրեց ՀԱՊԿ-ի`մինչև 2025թ-ի ռազմավարությունը, որը պետք է այս նստաշրջանում արժանանա պետությունների ղեկավարների հավանությանը և որը ներառում է իր մեջ մեր դաշնակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները` ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական անվտանգության ապահովման համատեքստում։

Նստաշրջանի օրակարգում ներառվել է շուրջ քսան հարց, որոնք վերաբերում են հավաքական ապահովման արդի հարցերին և միջազգային իրավիճակին։ Սպասվում է նաև, որ նստաշրջանի ընթացքում քաղաքական մի շարք հայտարարություններ կընդունվեն։

Սերժ Սարգսյանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը տարեվերջ տեղափոխելու մասին - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Հաշվի առնելով, որ 2016-2017թթ-ին ՀԱՊԿ-ում նախագահությունն անցնում է Բելառուսի Հանրապետությանը, երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքական անվտանգության խորհրդում կներկայացնի Բելառուսի գերակայությունները, որոնք նախատեսվում է իրագործել նրա նախագահության շրջանում։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ:

Նիստը վարում է Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրահոս
0