Պուտինը ժամանեց Երևան

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցВладимир Путин
Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևան ժամանեց ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը մասնակցելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Վլադիմիր Պուտինը Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին, որի ընթացքում առանձին հայտարարություն կընդունվի Ղարաբաղի վերաբերյալ, ինչպես նաև մասնակիցներն իրենց դիրքորոշումը կարտահայտեն Սիրիայի և Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ։

Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան դիմավորեցին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներին - Sputnik Արմենիա
Երևանը դիմավորում է ՀԱՊԿ անդամ երկրների նախարարներին

Նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները:

Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կդիտարկվեն մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:

Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում:

 

Լրահոս
0