Վարուժան Սուքիասյանը հեռացավ

© Sputnik / Asatur YesayantsВаружан Сукиасян
Варужан Сукиасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոյեմբերի 11-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ԱԱ-2018 ընտրական խմբային փուլում մրցելու է Չեռնոգորիայի հավաքականի հետ, և այդ խաղից մեկ ամիս առաջ թիմը մնում է առանց մարզչի։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրաժարական է ներկայացրել Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիա, և այն բավարարվել է:

Футбольный матч Армения - Румыния - Sputnik Արմենիա
Լեհաստան–Հայաստան. լավ խաղ և հիասթափեցնող հաշիվ

Գլխավոր մարզչի հրաժարականը հետևեց ԱԱ-2018 թվականի ընտրական երկու հանդիպումներին: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին Երևանում պարտվեց Ռումինիային՝ 0:5, իսկ հոկտեմբերի 11-ին Վարշավայում Լեհաստանի ընտրանուն` 1:2 հաշվով:

Վարուժան Սուքիասյանը հավաքականը գլխավորեց 2015 թվականի դեկտեմբերի 10-ին: Թիմը գլխավորելուց հետո Սուքիասյանը իրական գնահատական տալով ստեղծված իրավիճակին` նշեց.

«Գիտեմ, որ մեզ շատ դժվար աշխատանք է սպասվում, բայց ձգտելու ենք կարգավորել խաղն ու գեղեցիկ և հարձակողական ֆուտբոլ ցուցադրելով` կփորձենք հաջող հանդես գալ աշխարհի առաջնության ընտրական փուլում»:

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղերում ԱՄՆ-ում երկու հաղթանակ տոնեց Գվատեմալայի ու Սալվադորի հավաքականների նկատմամբ: Բայց ընտրական խաղերում մեր թիմը երեք անընդմեջ պարտություն կրեց: Հավաքականը նախ զիջեց Դանիայի հավաքականին` 0:1 հաշվով, ապա հետևեցին վերոհիշյալ պարտությունները: Գլխավոր մարզչի հրաժարականի պատճառների մասին ՖՖԱ-ի պաշտոնական կայքը չի նշում, բայց պարզ է, որ հրաժարականի պատճառը թիմի արդյունքներն են:

Հավելեք, որ նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը ԱԱ-2018 ընտրական խմբային փուլում սեփական հարկի տակ մրցելու է Չեռնոգորիայի հավաքականի հետ: Այդ խաղից մեկ ամիս առաջ թիմը մնում է առանց մարզչի, և դժվար է հիմա պատկերացնել, թե ով կգլխավորի մեր ազգային հավաքականը:

Լրահոս
0