Ավտոբուսի վթարից տուժածներին Երևան կտեղափոխեն ԱԻՆ–ի ինքնաթիռով

© Пресс-служба МЧС по Республике Крым / Անցնել մեդիապահոցСпецборт МЧС России доставил в Крым 300 мобильных электрогенераторов
Спецборт МЧС России доставил в Крым 300 мобильных электрогенераторов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օսեթիայում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած հայերից 10-ը Երևան են ուղևորվել սեփական միջոցներով։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Բեսլանում վայրէջք կատարած ԱԻՆ հատուկ ինքնաթիռը վթարից տուժածներին կտեղափոխի Հայաստան, հաղորդել է ԱԻՆ-ի` Հյուսիսային Օսեթիայի հարցերով զբաղվող գլխավոր վարչության ներկայացուցիչը։

«ԱԻՆ ինքնաթիռը Հայաստան կտեղափոխի 27 մարդու, թռիչքը տեղի կունենա առաջիկայում, բացի այդ Երևան, կուղարկվի մահացածներից մեկի մարմինը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Այս պահի տվյալով` 10 մարդ լքել է ժամանակավոր տեղակայման կետը և սեփական միջոցներով ուղևորվել Երևան։

Հյուսիսային Օսեթիայում ժամը 04։30-ին խոշոր վթար է տեղի ունեցել. միմյանց են բախվել Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսն ու մեքենաներ տեղափոխող բեռնատարը։ Ավտովթարի հետևանքով մահացել է 5 մարդ, 27-ին տեղափոխել են հիվանդանոց։ Տուժածներից չորսը 10-15 տարեկան երեխաներ են։ Նախնական տվյալով` տուժածների մեծ մասը Հայաստանի բնակիչներ են։

Լրահոս
0