Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հայտնի է Բեսլանից հայեր տեղափոխող օդանավի վայրէջքի ժամը

© Sputnik / Aram NersesyanОваннес Хангелдян
Ованнес Хангелдян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը ներկայացրեց այն մոտավոր ժամը, երբ Բեսլանում տուժած հայերը կտեղափոխվեն Հայաստան։
Հովհաննես Խանգելդյան. Մոսկվայից ինքնաթիռը մեկնել է Բեսլան

ՀՀ ԱԻՆ ճԿԿ պետ Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ այս պահին Մոսկվայից Բեսլան է մեկնում այն ինքնաթիռը, որը Հայաստան պետք է տեղափոխի տուժած քաղաքացիներին։ Քիչ առաջ նախարարությունում տեղի է ունեցել ուղիղ տեսակապ Օսեթիայի և ՌԴ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների հետ։ Քննարկվել են տեղափոխման հարցերն ու տուժածների ու զոհերի վերաբերյալ ճշգրտված թվերը։

«Նախնական տվյալներով` ինքնաթիռը Հայաստանում վայրէջք կկատարի 18։00-ին Կարող են փոփոխություններ լինել, ինչի մասին կտեղեկացվի մեր կայքում»,-ասաց Խանգելդյանը։

Այս պահին հոսպիտալացված է 10 մարդ, որոնցից 6-ը` ՀՀ քաղաքացի։

 

Լրահոս
0