ՀՀ վարչապետը Բեսլանի վթարի մասին է խոսել ՌԴ տրանսպորտի և կապի նախարարի հետ

© Sputnik / Asatur YesayantsЗаседание правительства. Карен Карапетян
Заседание правительства. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին, և հանդիպման ընթացքում անդրադարձել է այսօր տեղի ունեցած խոշոր վթարին:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հանդիպման մեկնարկին ՀՀ վարչապետն անդրադարձել է այսօր վաղ առավոտյան Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսի ողբերգական վթարին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Խորը մտահոգություն հայտնելով դեպքի հետ կապված՝ կառավարության ղեկավարը նշել է, որ արդեն հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ տեղում իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին արագ արձագանքի, տեղում ցուցաբերվող աջակցության համար:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Մաքսիմ Սոկոլովը ՌԴ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Մոսկվա-Երևան ավտոբուսի ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին և մանրամասներ ներկայացրել իրավիճակի և տեղում տարվող աշխատանքների վերաբերյալ:

ՌԴ տրանսպորտի նախարարը հավաստիացրել է, որ ռուսական կողմն օպերատիվ կերպով անում է հնարավորը՝ վիրավորներին անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ վթարի հանգամանքները պարզելու նպատակով այնտեղ է գործուղվել նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը և հետագա զարգացման հեռանկարները:

Լրահոս
0