ԱԻՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից 26 տուժածներից 22-ը հայ է

© Sputnik / Aram NersesyanОваннес Хангелдян
Ованнес Хангелдян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը Sputnik Արմենիային մանրամասներ ներկայացրեց Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ տարածք օպերատիվ ուժեր Հայաստանից չեն մեկնել, քանի որ դա տեղի է ունեցել Հյուսիսային Օսեթիայում, տեղի օպերատիվ ուժերը կզբաղվեն բոլոր հարցերով, հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։

МЧС - Sputnik Արմենիա
Հայտնի են Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածների անունները

Այս պահին եռակողմ տեսակապ է նախատեսվում, Հայաստանի-Օսեթիայի և Ռուսաստանի Դաշնության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների միջև` մանրամասները հստակեցնելու և հետագա աշխատանքները պլանավորելու համար։

«Համագործակցությունն իրականացվել է Ռուսաստանի դաշնության և Օսեթիայի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների միջև։ Այս պահի դրությամբ դեռևս կան հոսպիտալացվածներ, որոնք ստանում են համապատասխան բուժօգնություն։ ՌԴ-ն հայտնել է տրանսպորտային միջոցներ տրամադրելու պատրաստակամություն` ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար», — ասաց Խանգելդյանը։

Այս պահի դրությամբ կա 5 զոհ, 26 տուժած, ժամը 10։00-ի տվյալներով հիվանդանոցներում տուժածների թիվը 9-ն է, 4-ը երեխաներ են` ազգությամբ ոչ հայ։ 26 տուժածներից 22-ն են հայեր։

Լրահոս
0