Երևանում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն չի ընդունվի

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում պետք է Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության նախագիծ ընդունվի։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնեց, որ ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն չեն ընդունի։

«Ոչ, այսօր ոչ», — ասաց Պեսկովը նա` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն կընդունեն։

Ավելի վաղ նախատեսվել է, որ Երևանում ՀԱՊԿ նստաշրջանի շրջանակում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն կընդունվի։

 

Լրահոս
0