00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օսեթիայի հիվանդանոցում գտնվող տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում

© Sputnik / Lusine AdamyanБольница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցը Վլադիկավկազում այցելել է այնտեղ բուժում ստացող ութ անձանց, այդ թվում` չորս երեխաներին։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը Վլադիկավկազից տեղեկացնում է, որ տեղի 3 կլինիկայում այս պահի դրությամբ բուժվում է 8 տուժած։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

Հիվանդանոցում գտնվողներից 4-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, ազգությամբ ռուս տղաներ, ովքեր Հայաստան էին գալիս կարատեի մրցումներին մասնակցելու համար։ Մյուս 4-ը` երեք տղամարդ և մեկ կին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Նրանցից երեքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկն այսօր է տեղափոխվել հիվանդասենյակ։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Վարդազարյանը հեռախոսով հայտնեց, որ երեկ երեկոյան Վլադիկավկազ հասնելուն պես առաջինն այցելել են Մանկական հանրապետական կլինիկայում բուժվող տղաներին և ծանոթացել նրանց առողջական վիճակին, բուժման ընթացքին։

Այնուհետև ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանի հետ եղել են Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, որտեղ բուժվող ՀՀ քաղաքացի երկու տղամարդն էլ ունեն բազմակի կոտրվածքներ, այդ իսկ պատճառով գտնվում են մշտական անզգայացման տակ։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։

Пресс-конференция замначальника Спасательной службы МЧС Армении, полковника Армана Цолакяна - Sputnik Արմենիա
Երևանի հիվանդանոցում մնացել է ավտոբուսի վթարից տուժած մեկ քաղաքացի

Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 2 քաղաքացիներից 1-ը պետք է վիրահատվի, իսկ մյուսը լրացուցիչ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է անցնելու։

Վարդազարյանը շեշտեց, որ բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Նախարարության աշխատակիցները Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարության և հիվանդանոցների մասնագետների հետ քննարկել են տուժածների բուժման ընթացքը, հետագա ռազմավարությունը և առաջիկա տեղափոխման հարցերը։

ՃՏՊ-ը տեղի է ունեցել Բեսլանի մոտ` հոկտեմբերի 14-ին` 04:30-ին։ Մոսկվա-Երևան երթուղի իրականացնող ուղևորատար ավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին։ Ավտոբուսում 52 մարդ է եղել, գրեթե բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով 5 մարդ է մահացել. 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը` ռուսներ։

Լրահոս
0