ՀՀ նախագահը ծանոթացել է պաշտպանական տեխնոլոգիաներին և ռազմական տեխնիկային

© presidentСерж Саргсян на международной выставке вооружений и оборонных технологий "ArmHiTec-2016"
Серж Саргсян на международной выставке вооружений и оборонных технологий ArmHiTec-2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«ԱրմՀայՏեք-2016» ցուցահանդեսում ցուցադրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդես, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված պաշտպանական տեխնոլոգիաներին, սպառազինության նորարարական մշակումներին և ռազմական տեխնիկային:

Первая Международная выставка вооружения и оборонных технологий ArmHiTec-2016 - Sputnik Արմենիա
Ղազախները պատրաստ են Հայաստանում ոչ մահացու զենք արտադրել

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա և նպատակ ունի ներկայացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, նաև նպաստել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

«ԱրմՀայՏեք-2016» ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն:

Ցուցահանդեսն անցկացվում է հոկտեմբերի 13-15-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում:

Լրահոս
0