Կիրակի Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն

© Sputnik / Ани Липаритянпервый полумарафон по бегу RunArm в Ереване
первый полумарафон по бегу RunArm в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նշված ժամերին Երևանում կանցկացվի «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը»։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 16-ին` առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

участник полумарафона RunArm - Sputnik Արմենիա
Երևանում անցկացված RunArm կիսամարաթոնի հաղթողն 90–ամյա պապիկ է

Դա պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած
«Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնի» անցկացմամբ։

Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները:

Երթևեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի նաև Հրազդանի կիրճից մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը (ժամը 08։00-ից):

Փակ կլինեն նաև Հաղթանակի կամուրջը, Աթենքի, Արգիշտի, Բեյրութի, Վ. Սարգսյանի փողոցները, Աբովյան փողոցից մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները:

Լրահոս
0