Լեհաստանը հետաքրքրված է խորհրդային տեխնիկայի հայկական արդիականացմամբ

© Sputnik / Aram NersesyanПервая Международная выставка вооружения и оборонных технологий "ArmHiTec-2016"
Первая Международная выставка вооружения и оборонных технологий ArmHiTec-2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում անցկացված սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիների ArmHiTec-2016 առաջին միջազգային ցուցահանդեսին Լեհաստանի պատվիրակությունը ներկայացված էր մի քանի ձեռնարկությունով:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Լեհական ընկերություններին հետաքրքրում է պահեստամասերի արտադրությունն ու խորհրդային տեխնիկայի արդիականացումը Հայաստանում, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լեհաստանի ռազմարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Յակով Պոգորսկին:

Հայաստանում ներկայացվել են ձեռնարկություններ, որոնք ներկայացնում են հակաօդային պաշտպանության արտադրանք, դիպուկահարի զենք, տանկերի արդիականացում և վերանորոգում:

Первая Международная выставка вооружения и оборонных технологий ArmHiTec-2016 - Sputnik Արմենիա
Հայաստանը ArmHiTec-2016-ում ներկայացրեց սեփական չկառավարվող հրթիռները

Մի քանի ընկերություն ներկայացրեցին այստեղ հաղորդակցման, կապի միջոցներ, ռազմական նշանակության էլեկտրոնիկա:

«Հայկական և լեհական պաշտպանական արդյունաբերությունները կապ են հաստատել, երկու տարի առաջ բացվեց «Լյբավա Արմենիա» գործարանը, որը զբաղվում է կամուֆլյաժներով և զրահաբաճկոններով: Նախկինում ավելի շատ այցելություններ էին լինում Լեհաստանից Հայաստան և հակառակը, մի շարք հետաքրքիր գաղափարներ կային, տեսնենք, ինչ կստացվի»,- ասաց Պոգորսկին:

Հայաստանում, նրա խոսքով, իրենց հետաքրքրում է պահեստամասերի արտադրությունը, երկու երկրների սպառազինությունը համալրած խորհրդային տեխնիկայի արդիականացման հնարավորությունը:

Բացի լեհերից և, բնականաբար ռուս արտադրողներից, որոնք ցուցահանդեսին ներկայացրել են ամենաշատ ընկերությունները, Հայաստանում իրնեց արտադրանքով են եկել նաև չինացիները, իտալացիներն ու ղազախները:

Первая Международная выставка вооружения и оборонных технологий ArmHiTec-2016 - Sputnik Արմենիա
Հայկական ջերմացույցը հակառակորդին «տեսնում» է հինգ կիլոմետրից

Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիների ArmHiTec-2016 առաջին միջազգային ցուցահանդեսն անցկացվեց Երևանում 2016 թվականի հոկտեմբերի 13-15-ը։ Այն անցկացվում է որպես ցուցանմուշային և գործնական միջոցառումների համալիր` նպատակ ունենալով լայն զանգվածներին ներկայացնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներ և պատրաստի լուծումներ` ԶՈՒ-ի կարիքներն ապահովելու համար։

Լրահոս
0