Վերցրել են իմ միտքն ու խեղաթյուրել այն. քանդակագործը` «Արարատ–73» արձանախմբի մասին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացվել է Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ–73» ֆուտբոլային թիմի արձանախումբը։ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությամբ` արձանախմբի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խմբի ղեկավարը` Արմեն Սամվելյանը։

Խնդիրն այն է, որ հեղինակների թվում չի նշվում քանդակագործ Վլադիմիր Անտաշյանի մասին, որը 2014 թվականին հաղթել էր հայտարարված մրցույթում ու պատրաստել արձանախմբի մակետը։

Մի օր արձանի պատրաստման ու տեղադրման նախաձեռնողը Անտաշյանին կանչել է իր մոտ, տվել հասանելիք մրցանակը` 2 միլիոն դրամի տեսքով ու ասել` այսուհետ արձանախմբով կզբաղվեն իր քանդակագործները։

Անտաշյանն այսօր ցավով է նշում` վերցրել են իր տված միտքն ու խեղաթյուրել այն։

 

Լրահոս
0