Թբիլիսյան խճուղում շրջված ավտոբուսում ուղևոր չի եղել

© Sputnik / Asatur YesayantsАвария на Тбилисском шоссе в Ереване
Авария на Тбилисском шоссе в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 17-ին Թբիլիսյան խճուղում բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և 46 համարի ավտոբուսը, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ավտոբուսն, ամենայն հավանականությամբ, լցակայանի ճանապարհին է եղել, քանի որ ավտոբուսում ուղևորներ չեն եղել։

Նախնական տեղեկություններով` «Մերսեդեսը» հետընթաց է արել, ինչի հետևանքով էլ բախվել է ավտոբուսին։

Երեք մարդ է տուժել, որոնցից մեկը տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, երկուսը` «Նաիրի» ԲԿ։

«Նաիրի» բժշկական կենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենց մոտ են գտնվում «Մերսեդեսի» վարորդն ու ուղևորը, որոնք լուրջ վնասվածքներ չեն ստացել։

 

Լրահոս
0