Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գրքի բովանդակությունը չի վերահսկվում

© Sputnik / Asatur Yesayants / Армен Мартиросян в гостях у радио Sputnik Армения
Армен Мартиросян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արդյո՞ք Հայաստանում վերահսկվում է գրքի բովանդակությունը։ Այս հարցին պատասխանում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը` համարելով, որ գրքի բովանդակության հսկումը ոչ այլ ինչ է, քան գրաքննություն։
Արմեն Մարտիրոսյան. Մանկական գրականության վերահսկողության մասին

«Փառք Աստծուն, որ այսօր գրքերի բովանդակությունը չի վերահսկվում։ Ազատությունը շատ ավելին արժե, քան այն գրքի գինը, որը դու սխալմամբ ես գնել։ Գիրքը պետք է ընտրել այն նույն մանրակրկտությամբ, ինչպես ընտրում ես եղունգի ներկը կամ շրթներկը»,- ասում է նա։

Մարտիրոսյանն առաջարկում է երկար ժամանակ անցկացնել գրախանութներում, գիրքը զննել տեղում, անհրաժեշտության դեպքում` պարզապես վերադարձնել, խուսափել գրախանութներից, որտեղ սահմանափակում են սպառողի` գիրքը տևական ժամանակ զննելու իրավունքը։

Որքան էլ ոլորտի մասնագետներն ու գրողները ողջունեն գրաքննության բացակայությունը Հայաստանում, փաստն այն է, որ այսօր գրախանութներում վաճառվող գրքերում այնպիսի վրիպակներ ու բովանդակային սխալներ կան, որոնք կարողանում է նկատել անգամ փոքր երեխան։

Լրահոս
0