ՀՀ վարչապետը փոխնախարարներ է նշանակել

© Sputnik / Асатур Есаянц Правительство Армении
Правительство Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի վարչապետը նշանակել է երկու փոխնախարարի, ինչպես նաև մեկ կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակել արդարադատության և ֆինանսների փոխնախարարներին, ասված է ՀՀ կառավարության կայքում։

Մասնավորապես` հոկտեմբերի 17-ին Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ Հովհաննիսյանը Փաստաբանների պալատի ի նախագահի առաջին տեղակալն էր:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը շնորհակալ է, որ իրեն դիմադրել են

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակել Ատոմ Ջանջուղազյանին` ազատելով նրան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից։

Վարչապետի հոկտեմբերի 17-ի որոշմամբ՝ Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։

Լրահոս
0