Ավտոբուսներն ու բեռնատարները չեն կարող անցնել Լարսի ճանապարհով

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс" открылся на грузино-российской границе
Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի եղանակային պայմանների վատացման պատճառով Ռազմավրացական ճանապարհի երթևեկությունն արգելվել է։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ռազմավրացական ճանապարհով անցնող ավտոբուսների և մեծ բեռնատարների երթևեկությունն արգելվել է եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատացման պատճառով, ինչպես նաև Վրաստանի սահմանային ոստիկանության խորհրդով արգելվել է մեծ բեռնատարների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը Վլադիկավկազ —Լարս (դեպի Վրաստան) ուղղությամբ», — գրված է հաղորդագրության մեջ։

Արգելքը սահմանվել է Երևանի ժամանակով 17։30-ին։

Լրահոս
0