Մի շարք քաղաքներում առատ ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

© Sputnik / Asatur YesayantsЗима в Армении
Зима в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի տարածաշրջանում, Ամասիա գյուղում, Լոռու մարզի Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

 

Լրահոս
0