Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նախարարի և ԳՇ պետի լիազորությունների տարանջատումը հստակեցվել է

© Photo : PanARMENIAN PhotoГарник Исагулян
Гарник Исагулян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ վերջին փոփոխությունը կարող է դրական ազդել բանակի առաջ կանգնած խնդիրների լուծման վրա:
Գառնիկ Իսագուլյան. Պաշտպանության նախարարի նշանակումը Սահմանադրության տեսանկյունից և նախարարի գործառույթների մասին

«Մեզ մոտ սահմանադրության փոփոխություն է եղել, և փոփոխության մեջ հստակ գրված է, որ պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է: Առավել ևս, երբ նախագահը ներկայացնում էր Գլխավոր շտաբի պետին և նախարարին, ֆունկցիաների տարանջատումը հստակ դրվեց», — ասեց Իսագուլյանը:

Նրա խոսքով` բանակի ներսում առկա բոլոր հարցերը դրված են Գլխավոր շտաբի պետի ուսերին, որը ռազմական գործիչ է, անցել է ամբողջ պատերազմը:

Ըստ Իսագուլյանի` պաշտպանության նոր նախարարը կզբաղվի ՊՆ արտաքին հարցերով, նոր զինատեսակների ձեռքբերման կամ արտադրման հարցերով, իսկ ԳՇ պետը` բացառապես բանակով, ներքին խնդիրներով՝ սահմանից մինչև թիկունք:

Լրահոս
0