Հրազդանի ճանապարհին ուսանողներ տեղափոխող մեքենան բախվել է Opel-ին. կա 1 զոհ

© АrmtimesДТП
ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel և Mercedes Benz Sprinter ավտոմեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։

Երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկը փորձել է դուրս նետվել ավտոմեքենայից, ինչն էլ մահվան պատճառ է դարձել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը ուսանողների տեղափոխելիս է եղել դեպի Երևան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Opel-ին։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչուհի, 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանն էր, Mercedes-ը վարել է Վարսեր գյուղի բնակիչ, 50-ամյա Գագիկ Ստեփանյանը, Opel-ը վարել է Արարատի մարզի Ավշար գյուղում գրանցված, սակայն փաստացի Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող 34-ամյա Շավարշ Գևորգյանը։

Հիվանդանոց տեղափոխվածների մեջ են 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչներ, 21-ամյա Շահանե Սմբատյանը, 18-ամյա Սոնա Ավետիսյանը, 18-ամյա Լուսինե Հակոբյանը, մահացած Հ. Գասպարյանի եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը և 20-ամյա Մետաքսյա Մաթևոսյանը։

Հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորներն ու մահացածը ուսանողներ են։

Լրահոս
0