Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, Լարսն էլ փակ է բեռնատարների համար

© Sputnik / Asatur Yesayants Зима в Армении
Зима в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թեև Վրաստանի իշխանությունները նախօրեին հայտնել էին ժամային սահմանափակումները հանելու մասին, սակայն այսօր ևս Լարսի ճանապարհը բաց կլինի մինչև 20.00-ն, իսկ բեռնատարների համար այն ընդհանրապես փակ է։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 19-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Վերին Լարսի ճանապարհն արդեն բաց կլինի շուրջօրյա

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և Շինուհայր գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում ժամը 06.00-ց մինչև 20.00-ն, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ: Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հանել են տրանսպորտի երթևեկության համար սահմանափակումները ռազմավրացական մայրուղու համար։

Լրահոս
0