Լևոն Տեր-Պետրոսյան. Երկու առաջարկ ՀՀ նոր կառավարությանը

© Мелик БагдасарянПервый президент Армении Левон Тер-Петросян
Первый президент Армении Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու առաջարկ է ներկայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Կառավարության ծրագրում ներառելու համար՝ կարծիք հայտնելով, որ ամենահրատապ խնդիրը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Լևոն Տեր-Պետրոսյանը չի կասկածում, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով։ Առաջին նախագահի առաջ առաջարկները ներկայացրել է ilur.am կայքը։

«Հայաստանի բոլոր չարիքների` սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է` պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը»,- գրել է Տեր-Պետրոսյանը` նշելով, որ կառավարության առջև կանգնած ամենահրատապ խնդիրը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի ոչ թե ձևական, այլ հիրավի արդյունավետ մեխանիզմների կիրառումը։

ՀՀ առաջին նախագահի կարծիքով` անհրաժեշտ է.

1. Վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպեսև տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները:

2. Անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաև հետադարձ ուժով:

Նրա խոսքով` եթե կառավարության ծրագրում այս երկու դրույթները չընդգրկվեն, ապա Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման ու զարգացման հույս փայփայելն անիմաստ կդառնա, իսկ նոր կառավարությունը կարժանանա նախորդ երկուսի բախտին:

Լրահոս
0