«Հայկական կոլորիտը» կներկայացվի Մոսկվայում

© Sputnik / Асатур ЕсаянцШоу армянских таразов
Шоу армянских таразов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ երիտասարդները Մոսկվայում կներկայացնեն Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավանդույթները։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հայկական մարզերի մշակույթը ներկայացնող «Հայկական կոլորիտ» ամենամյա փառատոնը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի 23-ին, հայտնում են Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսից։

«Փառատոնի նպատակը երիտասարդների միջոցով Հայաստանի մարզերի մշակույթը ներկայացնելն է, երիտասարդներին էլ հնարավորություն է ընձեռվում ցուցադրել իրենց տաղանդը»,- ասված է հաղորդագրությունում։

Այս տարի ամենամյա փառատոնը նվիրված է Տավուշի մարզի Բերդ քաղաքին։

Анна Демирханян представила Кавказ на конкурсе Миссис Европа-2016 - Sputnik Արմենիա
Փոխմիսիս Եվրոպա հայ մոդելը պատմում է մրցույթի և իր զգացմունքների մասին

Փառատոնին իրավունք ունեն մասնակցել 14-25 տարեկան երիտասարդ աղջիկներ ու տղաներ, որոնք ապրում են տվյալ մարզում կամ արմատներով այնտեղից են։ Այս տարի 21 մասնակիցները կմրցեն հետևյալ անվանակարգերում. «Պարարվեստ», «Վոկալ», «Գեղարվեստական խոսք», «Գործիքային ժանր»։ Գալա-համերգի ժամանակ ներկայացվեն նաև քանդակագործների, գեղանկարիչների և լուսանկարիչների աշխատանքները։

«Հայկական կոլորիտ» փառատոնի կազմակերպիչները Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը և Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան են։

Լրահոս
0