Երևանում կմեկնարկի «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսը

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցМеждународная выставка продуктов питания "Продэкспо-2015"
Международная выставка продуктов питания Продэкспо-2015 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսն անցկացվելու է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ին, մեկնարկելու է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, ինչպես նաև ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների միջև, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը:

«Արմպրոդէքսպոն» կտևի մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ և բաց կլինի ամեն օր մինչև ժամը 18:00-ն:

 

Լրահոս
0