Վարչապետը հանձնարարեց խստացնել տրանսպորտային միջոցների լիցենզավորման կարգը

© Регион 15/Константин ФарниевПассажирский автобус Москва-Ереван врезался в стоящий на дороге грузовик-автовоз
Пассажирский автобус Москва-Ереван врезался в стоящий на дороге грузовик-автовоз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով, որոնցից մեկը վերաբերում էր տրանսպորտի ոլորտին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանի բնորոշմամբ` ակտուալ է մնում գյուղական համայնքներում տրանսպորտի աշխատանքների կազմակերպման հետ կապված խնդիրները։

«Հանձնարարում եմ ՀՀ տրանսպորտի և կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների ու տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին ուսումնասիրել բարձրացված հարցը` չսահմանափակվելով միայն Երևանի և մերձակա գյուղերի տրանսպորտի սպասարկման խնդրով։ Մասնավորապես, ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկումն ընդհանրապես չի իրականացվում։ Նշել պատճառներն ու ներկայացնել խնդիրների կարգավորման առաջարկություններ»,- ասաց վարչապետը։

Վարչապետը հատուկ շեշտեց լիցենզավորման կարևորությունը։ Գործող օրենսդրության համաձայն` լիցենզիաներ կան, որ տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց։ Հիմա նա անհրաժեշտություն է տեսնում դրանք տրամադրել բացառապես էլեկտրոնային տարբերակով։

Пассажирский автобус Москва-Ереван врезался в стоящий на дороге грузовик-автовоз - Sputnik Արմենիա
Ուղևորափոխադրման ոլորտում կչեզոքացնեն կամիկաձեներին

«Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններին ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ։ Հանձնարարականի էությունը, կարծում եմ, պարզ է»,- եզրափակեց նախարարը։

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 19-ին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասուլիս էր հրավիրել և հայտնել` նախատեսվում է օրենքի փոփոխություն, որի համաձայն` կխստացվեն ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների լիցենզիաների հարցերը։

Լրահոս
0