Վորոնեժի օդանավակայանը հայտարարել է դեպի Երևան չվերթեր սկսելու մասին

CC BY 2.0 / Тhejaan / Airplane wingВид из самолета
Вид из самолета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վորոնեժ–Երևան չվերթերը կիրականացվեն Boeing 737-500 ինքնաթիռով շաբաթը երկու անգամ, թռիչքի տևողությունը կկազմի 2 ժամ 10 րոպե։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը մտադիր է 2016թ. դեկտեմբերի 16-ից չվերթեր իրականացնել դեպի Երևան, այդ մասին ասված է օդանավակայանի ծանուցման մեջ։

Национальный перевозчик Кувейта - Sputnik Արմենիա
Դեսպան. Հույս ունենք` Երևան-Էլ Քուվեյթ ուղիղ չվերթը մինչև ամառ կիրականանա

Չվերթերը կիրականացվեն Boeing 737-500 ինքնաթիռով շաբաթը երկու անգամ։ Թռիչքի տևողությունը կկազմի 2 ժամ 10 րոպե։ Տոմսերի վաճառքն այդ ուղղությամբ արդեն սկսվել է, տոմսի արժեքը մեկ ուղղությամբ առանց ուղեբեռի սկսվում է 49 եվրոյից։

Ի սկզբանե Վորոնեժ-Երևան չվերթերը «Արմենիան» մտադիր էր գործարկել հոկտեմբերից։ Սակայն փաստաթղթերի համաձայնեցման համար ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան ենթադրվում էր։

«Արմենիա» ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականին, բայց իր գործունեությունը սկսել է 2016 թվականի ապրիլի 21-ից: Այն տեղակայված է Երևանում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Վերջին տվյալների համաձայն` Վորոնեժում ավելի քան 56 հազար հայ է բնակվում:

Լրահոս
0