Ռիտա Սարգսյան. «Դռները բացվում են, հեքիաթը սկսվում է»

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մասնակցեց Երևանի հ. 126 մանկապարտեզի վերաբացման արարողությանը:

Հայաստանի Առաջին տիկինը ներկաներին այսպես հրավիրեց մանկապարտեզ. «Двери открываются, сказка начинается»։

Հիմնանորոգումից հետո նախակրթարանն իր դռներն է բացել շուրջ 350 փոքրիկների առջև: Մանկապարտեզի սաներն իրենց երաժշտական կատարումներով յուրօրինակ շնորհակալություն հայտնեցին բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել նախակրթարանի հիմնանորոգման գործում: Մանկապարտեզի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետին և տիկին Ռիտա Սարգսյանին:

Նախակրթարանի հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի և «Բիայնա» սոցիալ-մշակութային հիմնադրամի ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել և կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ շրջեցին մանկապարտեզում, ծանոթացան կատարված աշխատանքներին: Պատասխանատուները նշեցին, որ ծրագրի շրջանակում փոքրիկների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները։

Լրահոս
0