Մրցունակ տնտեսությու՞ն, թե՞ անմրցակից մրցակցություն

© OmskmanПродуктовый магазин
Продуктовый магазин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2016թ-ի Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն` Հայաստանի մրցակցային միջավայրը բարելավվել է 28 կետով: ՏՄՊՊՀ տվյալներով` Հայաստանի կենտրոնացված ապրանքային շուկաներում հայտնվել են նոր ընկերություններ, որոնց շնորհիվ էլ այն ավելի մրցունակ է դարձել:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. 2016թ-ի Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը մրցակցային միջավայրի գնահատման ցուցանիշով աշխարհի 138 երկրից 51-րդն է և առաջ է անցել Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից, Լիտվայից, Հունգարիայից:

Այս բարելավման հիմքում հիմնականում այն հանգամանքն է, որ նախկինում խիստ կենտրոնացվածություն ունեցող շուկաներում վերջին տարիներին ի հայտ են եկել նոր ընկերություններ: Օրինակ՝ կարագի շուկայում նախկինում գերիշխող դիրք ունեցող 3 խոշոր ընկերություն էր գործում, որոնք զբաղեցնում էին 91%-ը: Այսօր արդեն 3 ընկերություններին է պատկանում շուկայի միայն 76%-ը: Իսկ կարագ ներկրող ու արտադրող ընկերությունների քանակը հասնում է 3 տասնյակի:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեցինք` ուսումնասիրվե՞լ է արդյոք նոր ընկերությունների սեփականատերերի ցանկը, և բացառվա՞ծ է արդյոք, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող գործարարները նոր ընկերություններ են ստեղծում՝ իրենց իրական մասնաբաժինը թաքցնելու համար:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք անկախ ընկերություններ են և իրար հետ փոխկապակցվածություն չունեն: Իհարկե, դրանք պաշտոնական տվյալներ են, որոնց համաձայն` դրանք անկախ, առանձին գործող ընկերություններ են»,- Sputnik Արմենիայի հարցին պատասխանեց ՏՄՊՊՀ նախագահը:

© Sputnik / Асатур ЕсаянцԱրտակ Շաբոյան
Артак Шабоян - Sputnik Արմենիա
Արտակ Շաբոյան

ԵՊՀ դասախոս Մանանա Գևորգյանը, սակայն, չի բացառում նման հնարավորությունը՝ նշելով, որ այս տարբերակը ձեռնտու է նաև պետությանը, որը միջազգային կառույցներին ներկայանում է որպես ավելի ազատական տնտեսություն ունեցող սուբյեկտ:

«Իսկապես կարող են լինել տարբեր ընկերություններ, մեկ անհատին պատկանող, բայց տարբեր մարդկանց վրա գրանցված: Այսպիսով ձևական մրցունակությունն ապահովվում է, բայց բովանդակային իմաստով մենք դեռ չենք հասել ռեֆորմների այն մակարդակին, որ դրանք պատկանեն հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների: Այսինքն՝ ըստ էության մոնոպոլիան հաղթահարված չէ»,- ասաց Մանանա Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում դեռևս չի գործում մոնոպոլիաների դեմ պայքարի եվրոպական մոդելը: 

Լրահոս
0