Ղարաբաղյան մեղրը գրավում է հայկական շուկան. նախագահի այցը «Արմպրոդէքսպո»

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր:

Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:

Լրահոս
0