Հայաստանը «Պոբեդա» ավիաընկերությունից հայտ չի ստացել

© Shai BarzilayСамолет
Самолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ Ռոսավիացիան «Պոբեդա» ավիափոխադրողին թույլ էր տվել կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Գյումրի։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Քաղավիացիայի գլխավոր վարչությունը «Պոբեդա» ավիաընկերությունից հայտ չի ստացել թռիչքներ իրականացնելու մասին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՔԱԳՎ-ից։

Самолет российской авиакомпании Победа - Sputnik Արմենիա
«Պոբեդան» Ռոստով-Երևան կանոնավոր չվերթ կիրականացնի

Վարչությունից հայտնեցին նաև, որ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է ակտիվացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գործունեությունը` բյուջետային ավիափոխադրողների ներգրավման ﬕջոցով:

«Պոբեդա» ավիաընկերությունը ստեղծվել է 2014թ.-ի սեպտեմբերին «Դոբրոլյոտ» փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել է թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո: «Պոբեդան» գործում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։

Լրահոս
0