ՀՀ վարչապետ. «Հենց զգամ, որ չեմ կարողանում օգուտ տալ երկրին, մի օր չեմ մնա»

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել 4 հեռուստաընկերության ներկայացուցիչների, խոսել վարչապետ նշանակվելու, իր ու կառավարության անելիքների մասին: Նա կարծում է, որ իր թիմը բարձր նշաձող է սահմանել, որը պետք է արդյունք տա:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ կառավարության ներկայացրած բոլոր քայլերն իրատեսական են, բայց դրանց լուծումն ամենօրյա աշխատանք է պահանջում:

«Կառավարության ծրագրում կենաց ու խոստում չեմ տեսնում: Մեծ ծանրաձող ենք դրել, որն ամենօրյա աշխատանք է պահանջում: Մեր թիմում եղել են անդամներ, որոնք ասել են՝ շտանգան էնպես եք ձևակերպել, որ կարող ա գրիժա ստանանք: Դրանից պակաս գրեի՞նք, որ վեց-յոթ ամսից գայինք, ասեինք՝ մենք գերակատարել ենք, թե՞ դնեինք մի նշաձող, որին հնարավոր է՝ մի քիչ էլ չհասնենք, բայց մոտիվացիա լինի: Մենք ընտրել ենք երկրորդ տարբերակը»,- ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ասել է վարչապետը:

Նա նշել է, որ ուզում է մեր երկիրը լինի ավելի արդար, ավելի զարգացած, ավելի հարուստ ու ապահով:

«Եթե ես կարող եմ այդ հարցում օգուտ տալ, պատրաստ եմ իմ կարողությունները մինչև վերջ ներդնել: Հենց զգամ, որ չեմ կարողանում օգուտ տալ, մի օր ավել չեմ մնա: Այս պահին իմ մեջ տեսնում եմ այդ ուժը: Դրայվի մասին չասեմ»,- ժպիտով ասել է Կարապետյանը:

Լրահոս
0