Բաղդասար Մհերյան. «Իմ անունը ուզում են խցկել այդ պատմության մեջ»

© tertԲաղդասար Մհերյան
Բաղդասար Մհերյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդի հետ վիճաբանել ու նրան դանակահարել է «Պատանի լրագրողների» դպրոցում: Sputnik Արմենիան զրուցել է դպրոցի տնօրեն Բաղդասար Մհերյանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցում Վահան Ղազարյանի և Լևոն Սահակյանի միջև վիճաբանությունը սկսվել է Լևոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, Լևոնը տեղափոխվել է հիվանդանոց և հոկտեմբերի 21-ին մահացել: «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Բաղդասար Մհերյանը նշում է, որ ինքը ճանաչել է Վահան Ղազարյանին, սակայն առնչություն չեն ունեցել:

«Ես այդ դպրոցում դաս եմ տվել, ուրիշ որևէ առնություն չեմ ունեցել: Տնօրեն եմ կոչվել, բայց շաբաթական մեկ անգամ դաս եմ տվել ընդամենը: Պարզապես ինչ-որ մարդիկ ուզում են իմ անունը խցկել այդ պատմության մեջ»,- ասաց Մհերյանը՝ ավելացնելով, որ նրա անվան հետ կապված որևէ վատ բան չի լսել և չգիտի՝ դեպքից հետո դպրոցը փակվել է, թե ոչ:

«Դա Վահանի սեփականությունն է, կուզի կբացի, կուզի կփակի: Ես չգիտեմ էլ՝ ով է այնտեղ տերն ու տիրակալը: Ես դաս տվող մարդ եմ»,- ասաց Մհերյանը՝ ևս մեկ անգամ շեշետելով, որ այդ ամենի հետ որևէ կապ չունի:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Վահան Ղազարյանը ձերբակալված է։

Լրահոս
0