Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Վազգեն Մանուկյան. 90-ականներին հայ-թուրքական սահմանը բացելու մի փորձ արվել է

© Sputnik / Asatur YesayantsВазген Манукян
Вазген Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առաջին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է, թե ինչպես է անկախ Հայաստանի գոյության առաջին տարիներին հայ-թուրքական սահմանը բացելու փորձ արվել:
Վազգեն Մանուկյան. 1991թ.-ին հայ-թուրքական սահմանի բացման մասին

Վազգեն Մանուկյանն ասում է` երբ մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների հստակեցման մասին, երբեք մի կողմ չենք դնում ցեղասպանության ճանաչման հարցը:

Նրա խոսքով` «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մի մասը հետապնդվել է խորհրդային իշխանությունների կողմից` 60-ականներին ցեղասպանության տարելիցները գաղտնի նշելու համար։

«Այդ պատճառով էլ բոլորս հատուկ վերաբերմունք ունեինք Թուրքիայի նկատմամբ: Բայց մենք հասկանում էինք, որ եթե Հայաստանը դառնում է անկախ, պետք է կարողանա Թուրքիայի հետ լեզու գտնել»,- ասում է Մանուկյանը:

Սակայն Վազգեն Մանուկյանի կարծիքով` Թուրքիայում հիմա այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որ դժվար է պատկերացնել` այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորել հնարավոր կլինի, թե ոչ:

Լրահոս
0