00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Մարտիրոսյանը շատ է զարմացել, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևում

Բաժանորդագրվել
Լրագրող, հասարակական գործիչ, «հակամայդանցի» Արմեն Մարտիրոսյանը Sputnik Արմենիային պատմեց Կիևում «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի հետ կապված մանրամասները:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. «Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության կառավարման ղեկավար, լրագրող Արմեն Մարտիրոսյանը Sputnik Արմենիային ասաց, որ ուկրաինական իշխանությունների գործողությունները կապված են Ուկրաինայում պետական հեղաշրջման դեմ ուղղված իր ելույթների հետ:

Армен Мартиросян - Sputnik Արմենիա
Արմեն Մարտիրոսյանը պատմել է «Բելավիայի» հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կիև-Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը հոկտեմբերի 21-ին ստիպված է եղել վերադառնալ Կիևի օդանավակայան, քանի որ ուկրաինական իշխանությունները սպառնացել են կործանիչներ բարձրացնել ինքնաթիռում գտնվող «հակամայդանցի» Արմեն Մարտիրոսյանի պատճառով: Վայրէջքից հետո Ուկրաինայի իրավապահ մարմինները չվերթից հանել են Հայաստանի քաղաքացուն: Բելառուսի ԱԳՆ-ն արդեն բողոքի նոտա է հղել Ուկրաինային՝ Կիևում բելառուսական ինքնաթիռի հարկադրված վայրէջքի համար:

Ինչպես նշել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցը, գերատեսչությունը տեղեկություն է ստացել, որ Կիև-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռում օտարերկրյա քաղաքացի կա, որը կարող է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգությանը:

«Ես մաքսային ու սահմանային հսկողություն անցա, մտա ինքնաթիռ… Եվ շատ զարմացա, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Կիևում», — Sputnik Արմենիային ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ վերադառնալիս նրան դիմավորել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք այդպես էլ չեն հաղորդել Մարտիրոսյանին Կիև վերադարձնելու պատճառների մասին: Մարտիրոսյանի ուղեբեռն ու իրերը մանրամասն զննել են, քանի որ անվտանգության ծառայությունը «տեղեկատվության կրիչ» է փնտրել:

«Ասացին, որ ինչ-որ տեղեկատվության կրիչ են փնտրում, բայց ես նրանց հարց տվեցի, թե ի՞նչ կրիչ պետք է հետս տանեմ 21-րդ դարում»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա կասկածում է, որ ուկրաինական դատական համակարգն անկանխակալություն կդրսևորի, բայց պատրաստվում է դատի տալ Կիևի իշխանություններին և հասնել մինչև Եվրոպական դատարան: Նրա խոսքով՝ սադրանքներն առկա են պետական հեղաշրջումից ի վեր և դրանք կշարունակվեն: Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Ուկրաինայում ապրել է 20 տարի և չի պատրաստվում խզել այդ երկրի հետ կապը»:

 

Լրահոս
0