Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ձյունն առայժմ կշրջանցի Երևանը

© PhotolureЗаруи Петросян
Заруи Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է եղանակի առաջիկա փոփոխությունների մասին։
Զարուհի Պետրոսյան. եղանակի կանխատեսում

Պետրոսյանի խոսքով՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են սպասվում:

Հոկտեմբերի 25-ին և 26-ին օդի ջերմաստիճանը կնվազի՝ հովտային շրջաններում կկազմի 7-8 աստիճան, իսկ լեռնային շրջաններում՝ —2-ից +3 աստիճան: Ամսի 28-ին, 29-ին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա և կհասնի 14-15 աստիճանի:

Այս պահի դրությամբ, կանխատեսումների համաձայն՝ Երևանում տեղումները կլինեն անձրևի տեսքով:

Մինչդեռ մարզերում ձյուն կտեղա, սպասվում է բուք, մերկասառույց, և պետք է մեծագույն զգուշություն պահպանել պատահարներից խուսափելու համար:

 

Լրահոս
0