Շառլ Ազնավուրի հաջորդ համերգը կկայանա հունվարին

© Sputnik / Asatur YesayantsШарль Азнавур. Концерт в Ереване
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չնայած պատկառելի տարիքին, լեգենդար երգիչը շարունակում է շրջագայել ու ելույթ ունենալ տարբեր երկրներում:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Շառլ Ազնավուրը հունվարի 31-ին համերգ կտա Մադրիդում: Այս մասին հայտնում է իսպանական El Diario պարբերականը:

92-ամյա շանսոնյեն ելույթ կունենա Իսպանիայի մայրաքաղաքի «Բարքլեյքարդ» կենտրոնում (Barclaycard Center), որտեղ վերջին անգամ համերգ է ունեցել 2015-ի մայիսին:

Սեպտեմբերին նա համերգով է հանդես եկել իտալական Վերոնայում:
Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական կարիերայի ընթացքում 294 ձայնասկավառակ է թողարկել տարբեր լեզուներով, բազմաթիվ համերգներ է տվել աշխարհի ավելի քան 90 երկրում:

 

Լրահոս
0