Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սյունիքի բնության բարիքները ծանր մետաղներ են պարունակում

© Sputnik / Diana AtoyanМелине Бегларян
Мелине Бегларян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը հետազոտություն է անցկացնել պտուղ-բանջարեղենի շուկայում։ Կենտրոնի աշխատակից Մելինե Բեգլարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այն մասին, թե ինչ արդյունք են տվել իրենց հետազոտությունները։
Մելինե Բեգլարյան. Հանքալեռնային բնակավայրերում արտադրված սննդամթերքի հետազոտության մասին

Մելինե Բեգլարյանի խոսքով՝ իրենց կենտրոնը հետազոտություններ է անցկացրել լեռնահանքային շրջաններում, մասնավորապես՝ Սյունիքի մարզում, իրականացրել են պտուղ-բանջարեղենի սպառման միջոցով մի շարք էկոլոգիական աղտոտիչների առողջական ռիսկի գնահատում:

«Քանի որ պտուղ-բանջարեղենը սննդակարգի հիմնական ու կարևորագույն բաղադրիչներից է, մենք նմուշառել ենք որոշակի տեսականի (լոլիկ, պղպեղ, սմբուկ, կարտոֆիլ, ռեհան, սամիթ և այլն) և հետազոտել ենք էկոլոգիական աղտոտիչներով աղտոտման մակարդակը: Պարզվել է, որ շատ բուսատեսակներում (կանաչեղեն, լոբի, լոլիկ) կա ծանր մետաղների թույլատրելի մակարդակը մի քանի անգամ գերազանցող քանակություն:

Սյունիքի մարզում հետազոտություններ են իրականացվել և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքներում, օրինակ՝ Կապանում և հարակից գյուղական համայնքներում:

 

Լրահոս
0