Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հայաստանը ստիպված կլինի՞ բարձրացնել պարտքի շեմը

© Sputnik / Asatur YesayantsВилен Хачатрян
Вилен Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օրեր առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մեզ սպառնում է տնտեսական աղետ՝ թաքնված դեֆոլտ։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է այս հայտարարությունը։
Վիլեն Խաչատրյան

Տնտեսագետի կարծիքով` այդ հայտարարությունը երկու կողմ ունի` քաղաքական և տնտեսական։ Ըստ նրա` քաղաքական տեսանկյունից դիտարկելու դեպքում նշանակում է, որ կառավարությունում տեղի ունեցող գործընթացները արժեզրկվում են, իսկ տնտեսական բաղադրիչը հաշվի առնելու դեպքում, տնտեսագետի խոսքով, պետք է հիշել, որ դեֆոլտները լինում են տարբեր տեսակի

«Օրինակ` ԱՄՆ-ն կանգնեց տեխնիկական դեֆոլտի առաջ, երբ պարտքը գերազանցեց ՀՆԱ- 100 տոկոսի սահմանագիծը, և Օբաման դիմեց Կոնգրես` շեմը բարձրացնելու համար։ Մենք էլ կանգնեցինք նման խնդրի առաջ, երբ պարտքերի մակարդակը հասել էր մեր ՀՆԱ-ի 50 տոկոսի մակարդակին։ Հիմա շեմը բարձրացվել է մինչև 60 տոկոս և արտաքին պարտքերն էլ մոտեցել են 5.6 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Իսկ եթե ՀՆԱ-ն 10 միլիարդ դոլար է, մենք շատ շուտով, ամենայն հավանականությամբ, կարող ենք կանգնել պարտքի շեմը ևս մեկ անգամ բարձրացնելու խնդրի առաջ»,- ասաց Խաչատրյանը։

 

 

Լրահոս
0