Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Էստուկյան. Թուրքիան բոյկոտում է օտարալեզու մամուլը

© AFP 2023 / OZAN KOSEБаграт Эстукян
Баграт Эстукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ թուրքական կառավարությունն օտարալեզու, այդ թվում՝ հայերեն, մամուլի դեմ է գործում՝ արգելելով կառավարական հայտարարություններ տպագրել դրանցում։
Բագրատ Էստուկյան

Բագրատ Էստուկյանը նշեց, որ թուրքական կառավարության այդ քայլը՝ օտարալեզու մամուլում հայտարարություններ չտալու միջոցով զրկել այդ թերթերը ֆինանսավորումից, կարող է ազդել և այլ գովազդատուների վրա։

Նրանք կխուսափեն գովազդ տեղադրել այլալեզու թերթերում, որպեսզի չարժանանան կառավարության անբարյացակամ վերաբերմունքին։

Էստուկյանի խոսքով, արդեն իսկ օտարալեզու մամուլը զգում է իր վրա այդ որոշման բացասական ազդեցությունը։ Որոշ թերթեր բոյկոտի են ենթարկվում Թուրքիայում։

Պետության աջակցությունից օգտվում են միայն իշխանությանը սիրաշահած թերթերը, ասաց Բագրատ Էստուկյանը։ Նա նշեց, որ «Ակոսն» այդպիսի թերթերի շարքում չէ, ուստի եկամուտները հավասարակշռելու խնդիր ունի։

Լրահոս
0